Ռումինիայում նախագահական ընտրություններում ամենաշատ ձայները ստացել են վարչապետ Վիկտոր Պոնտան` 37 տոկոս, և Սիբիուի քաղաքապետ Կլաուս Իոանիսը` 30 տոկոս։ Նոյեմբերի 16-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ռումինիան 10 տարի ղեկավարած Տրայան Բասեսկուն հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին։