Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աֆղանստանի նախագահին անվանեք Աշրաֆ Ղանի

Աֆղանստանի նախագահին անվանեք Աշրաֆ Ղանի
03.11.2014 | 15:21

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմաձայը հրաժարվել է տոհմական Ահմաձայ անունից և դարձել է Աշրաֆ Ղանի: Հրամանը նախագահի գրասենյակն ուղարկել է պետական հաստատություններին և ԶԼՄ-ներին՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Ֆայեք Վահիդին։ Փոփոխությունը գրանցվել է նաև նախագահի վկայականում։ Ահմաձայն Աֆղանստանի խոշորագույն փուշտունական ցեղերից է, որոնց անդամների մեծամասնությունն «Ահմաձայ» է ավելացնում երեխայի անվանը ՝ ցույց տալու ցեղային պատկանելությունը։

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ