Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արցախի հարցը՝ Անգլիայի մտահոգության առարկա

Արցախի հարցը՝ Անգլիայի մտահոգության առարկա
03.11.2014 | 15:25

Միացյալ Թագավարությունը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտությունը, որը շարունակվում է երկար ժամանակ, լուծում ստանա՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նա ընդգծել է, որ Արցախի հարցը Անգլիայի համար մտահոգության առարկա է. «Հատկապես այն պարագայում, որ վերջին տարիներին շփման գծում մարդիկ են զոհվում, տուժում են ընտանիքներ»,- ասել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարարը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ