Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էդվարդ Նալբանդյան. «Ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող կոնֆլիկտների պատճառ լինել»

Էդվարդ Նալբանդյան. «Ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող կոնֆլիկտների պատճառ լինել»
03.11.2014 | 15:27

Ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելել հակամարտությունները: Դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը, նույնն է, ինչ հակադրվել էվոլուցիային՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա անդրադարձել է ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցին, որի եզրակացության մեջ նշված է՝ շատ հակամարտությունների լուծման անհնար է հասնել անտեսելով ինքնորոշման իրավունքի իրագործումը: «Մենք դա մշտապես ընդգծում ենք՝ ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող կոնֆլիկտների պատճառ լինել, այլ հակառակը: Ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը հիմք է ստեղծում կոնֆլիկտների համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով.
«Չի կարող մի երկիր, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, դուրս գալ ինքնորոշման դեմ: Ինքնորոշման իրավունքի մերժումը նոր խնդիրների, հիմնախնդիրների, նոր հակամարտությունների պատճառ կարող է լինել»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ