Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ՝ նոյեմբերի 3-ին հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը.
«Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները վարակով հարուցված բարձր ջերմություն ունի, այդ պատճառով որոշվել է նրան փոխադրել Օտամենդի հոսպիտալ՝ հետազոտման ու բուժման համար»: Մի քանի տարի առաջ նախագահը վիրահատվել է, ուռուցքը եղել է բարորակ: 2013-ին հեռացվել է գանգային հեմատոման, որից հետո մեկ ամիս նախագահը վերականգնողական բուժում էր ստանում: 2014-ի հունվարին վերջին նա անձամբ հերքեց լրատվամիջոցների հաղորդումները իր վատ ինքնազգացողության մասին: Հուլիսին ու հոկտեմբերին Կիրշները ֆարինգիտ է տարել և հարկադրված է եղել չմասնակցել արարողակարգային միջոցառումներին: