Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջեյմս ՈՒորլիք. «Թշնամանքը պետք է տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին»

Ջեյմս ՈՒորլիք. «Թշնամանքը պետք է տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին»
04.11.2014 | 12:28

«Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հստակ հասկացրին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների թշնամանքը պետք է տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին»` մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը։ «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եկել է համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ժամանակը: Հուսով եմ, որ կողմերը լրջորեն կդիտարկեն այդ քայլը»,- ամերիկացի համանախագահի խոսքերն է մեջբերել ադրբեջանական «REPORT»-ը։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ