Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Оլանդը Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ընտրությունները

Оլանդը Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ընտրությունները
04.11.2014 | 12:34

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ընտրությունները՝ հաղորդել է Agence France-Presse-ը: Նրա կարծիքով՝ քվեարկությունը «կարող է խաթարել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը»: Նա անհրաժեշտ է համարել «գործել կրակի դադարեցման Մինսկի համաձայնագրի շրջանակներում»:
Նոյեմբերի 2-ի ընտրություններով Դոնեցկի Հանրապետության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Զախարչենկոն, Լուգանսկի Հանրապետության՝ Իգոր Պլոտնիցկին: Պաշտոնակալությունների արարողությունները նշանակված են նոյեմբերի 4-ին: Կիևը ընտրություններն անվանել է անօրինական, նույն կարծիքին է Արևմուտքը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ