Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնում է մեկուսացմամբ

ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնում է մեկուսացմամբ
04.11.2014 | 12:36

«Եթե Մոսկվան շարունակի անտեսել Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները և շարունակի իր ապակայունացնող ու վտանգավոր գործողութունները, Ռուսաստանի համար գինը կավելանա»,-հայտարարել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բեռնադետ Միհենը: «Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությամբ, որը փորձում է օրինականացնել այդ կեղծ «ընտրությունները»,-ասել է Միհենը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին էլ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ընտրությունները, դա կհանգեցնի հետագա մեկուսացման:

Նշենք, որ ՈՒկրաինան, ինչպես նաև արևմտյան երկրներն ու կազմակերպությունները չեն ճանաչում ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած ընտրությունները: Անջատողականները քվեարկությունը չեն համարում Մինսկի պայմանավորվածությունների խախտում:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ