Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դեյվիդ Լիդինգթոն. «Մենք հավատում ենք, որ արձանագրությունները կյանքի կկոչվեն առանց հետաձգման»

Դեյվիդ Լիդինգթոն. «Մենք հավատում ենք, որ արձանագրությունները կյանքի կկոչվեն առանց հետաձգման»
04.11.2014 | 16:27

«Կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական արձանագրությունները այլևս մեռած են». «Ազատության» հարցին Մեծ Բրիտանիայի պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնն արձագանքել է. «Միացյալ Թագավորության երկարամյա դիրքորոշումն է՝ մենք հավատում ենք, որ արձանագրությունները կյանքի կկոչվեն առանց հետաձգման: Մենք ցանկանում ենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման ականատեսը լինել: Ողջունելի էր, որ արտաքին գործերի նախարար Նալբանդյանը ներկա էր նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հույս ունեմ, որ այդ երկկողմ հարաբերությունների բարելավման ականատեսը կլինենք»:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ