Իրանը նախնական համաձայնել է ուրանի պաշարների զգալի մասը Ռուսաստանին հանձնել՝ Արևմուտքի հետ ավելի մեծ միջուկային համաձայնության գալու դեպքում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցային գործընթացին մասնակից դիվանագետներին: Միջուկային խնդրի շուրջ Իրան - Արևմուտք բանակցություններում բեկման մեծ հնարավորություն կա: Մինչ այժմ բանակցությունները մեռյալ կետում էին: Ռուսաստանը ուրանը կփոխակերպի վառելիքային կոնտեյների՝ Բուշերի ատոմակայանի համար: Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները պիտի ավարտվեն մինչ նոյեմբերի 24-ը: