Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Մոսկվան ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանն առաջ է տանում դեպի արևմուտք, որի հետևանքով կարող է առաջանալ սառեցված հակամարտություն: «Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ հանգում է սահմանազատման»,- ասել է նա: «Ես անհանգստանում եմ, որ նման պայմաններում կարող է ստեղծվել սառեցված հակամարտություն»,- հավելել է Բրիդլավը: Ավելի վաղ Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր ռուսական ռազմաօդային ուժերի ակտիվության աճի մասին: