Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պաշտոնանկ է արվել Իրակլի Ալասանիան

Պաշտոնանկ է արվել Իրակլի Ալասանիան
05.11.2014 | 12:27

Երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այս որոշումից անմիջապես հետո հրաժարական է տվել եվրոպական և եվրաինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրաշվիլին, ով Ալասանիա - դատախազություն վեճում պաշտպանում էր նախարարին:
Ղարիբաշվիլին իսկույն պաշտպանության նոր նախարար է նշանակել Մինդիյա Ջանելիձեին, ով մինչ այդ Վրաստանի անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարն էր:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ