Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հանրապետականները հաղթում են ԱՄՆ-ի ընտրություններում

Հանրապետականները հաղթում են ԱՄՆ-ի ընտրություններում
05.11.2014 | 15:57

ԱՄՆ-ում 36 սենատորների, Ներկայացուցիչների պալատի 435 անդամների ու 36 նահանգապետերի ընտրություններում հանրապետականները հաղթել են՝ ուժեղացնելով իրենց դիրքերը Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին։ Հանրապետականները հաղթել են առանցքային 7 նահանգներում և բավարար թվով տեղեր են ստացել Սենատում մեծասնություն կազմելու համար: Նրանց հաջողվել է պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։
2006-ից հետո առաջին անգամ հանրապետականները մեծամասնություն կկազմեն ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Սենատում հանրապետականների խմբի ղեկավար Միթչ ՄըքՔոնելը վերընտրվել է Կենտուկի նահանգում, ամենայն հավանականությամբ՝ նա կդառնա Սենատի նախագահ՝ փոխարինելով դեմոկրատ Հարի Ռիդին։

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ