ՈՒկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հավանություն է տվել Դոնբասին հատուկ կարգավիճակից զրկելու նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությանը: Պորոշենկոն նաև հրահանգել է ստուգել երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող զորքերի նյութատեխնիկական վիճակը և չի բացառել Դոնբասի տնտեսական շրջափակումը: Նրա խոսքով՝ իրենք որպես ուկրաինական պետություն չպետք է թույլ տան քաղցկեղային ուռուցքի մեծացումը և ստիպված են շրջափակման ենթարկել Դոնբասը: Կիևում և Զապորոժիեում բողոքի ցույցի են դուրս եկել Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցած 51-րդ բրիգադի զինվորականները, որ դժգոհ են իրենց նյութական վիճակից և սպառազինությունների բացակայությունից: