Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պեսկով. «Պուտինը և Օբաման կարող են հանդիպել»

Պեսկով. «Պուտինը և Օբաման կարող են հանդիպել»
05.11.2014 | 16:04

Ռուս-ամերիկյան երկկողմ հանդիպում ոչ Պեկինի Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների վեհաժողովում, ոչ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում G20-ի սամմիթում նախատեսված չէ, սակայն չի բացառվում, որ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման այդ վեհաժողովների շրջանակներում ոչ պաշտոնապես շփվեն միմյանց հետ: «Այս պահին պաշտոնական հանդիպում չի ծրագրվում, սակայն նման մեծածավալ միջազգային հանդիպումներում պետությունների ղեկավարները, որպես կանոն, ոչպաշտոնական շփումների հնարավորություններ ունենում են»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեկինի հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-11-ին, G20 -ը՝ 15-16-ին:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ