Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջոն Քերի. «Ընտրությունը Ռուսաստանինն է»

Ջոն Քերի. «Ընտրությունը Ռուսաստանինն է»
06.11.2014 | 12:19

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում մամլո ասուլիսում ներկայացրել է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները և առաջարկել Ռուսաստանին ընտրել. եթե Մոսկվան Մինսկի պայմանավորվածություններն ամբողջապս չկատարի, ճնշումը միայն կուժեղանա, եթե Ռուսաստանը կատարի պայմանավորվածությունները, պատժամիջոցներն ամբողջությամբ կհանվեն: Նա դատապարտել է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունները. «ՈՒկրաինայի արևելքում ապօրինի քվեարկությունները Մինսկի պայմանավորվածությունների խախտում են»,-ասել է Ջոն Քերին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն այդ ընտրությունների արդյունքները չեն ընդունելու:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ