Forbes-ը երկրորդ տարին է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը: ՌԴ նախագահի առաջինը լինելը Forbes-ի վարկանիշով 2013-ին բուռն բանավեճեր հարուցեց: «Պուտինը հաճախ է ցուցադրում իր հզորությունը հայրենիքում ու միջազգային ասպարեզում»,-կարծում են Forbes-ում: 2011-ին ու 2012-ին էլ Պուտինը առաջին եռյակում էր: «Մեր ընտրությունն ուղղակի մարգարեական էր»,- գրել են ամսագրում՝ թվարկելով ՌԴ նախագահի գործունեության արդյունքները. 2014-ին նա ՌԴ վերադարձրեց Ղրիմը և 70 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրեց Սիբիր-Չինաստան աշխարհի ամենամեծ գազամուղի կառուցման վերաբերյալ:
Forbes-2014-ի առաջին հնգյակում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ձինպինը: