Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հովիկ Աբրահամյան. «Այս կառավարությունը չի ձախողվելու»

Հովիկ Աբրահամյան. «Այս կառավարությունը չի ձախողվելու»
06.11.2014 | 12:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կառավարությունը չի ձախողելու և չի կրկնելու Տիգրան Սարգսյանի ճակատագիրը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ ընդդիմադիր գործիչների` բյուջեի քննարկումից հետո արված հայտարարությունները, թե այս կառավարությունն էլ է ձախողվելու, չեն համապատասխանում իրականությանը:
«Ես դեմ եմ կանխատեսումներ անելուն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունը հաջողություններ գրանցի, կապացուցենք, որ նրանց կանխատեսումները սխալ են: Քաղաքական ուժերի կանխատեսումներով ուղղորդվելը դրական չեմ համարում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարելուն, վարչապետը հայտնեց, որ արդեն զգալի հաջողությունների են հասել, դրա վառ ապացույցը պատկան մարմինների հաշվետվություններն են:

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ