Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միխայիլ Սաակաշվիլի. «Իվանիշվիլին Վրաստանը մասնավորեցրել է»

Միխայիլ Սաակաշվիլի. «Իվանիշվիլին Վրաստանը մասնավորեցրել է»
06.11.2014 | 12:28

Վրաստանում քաղաքական ճգնաժամ է, իսկ երկիրը մասնավորեցրել է Բիձինա Իվանաշվիլին՝ հայտարարել է Վրաստաի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: «Իվանիշվիլին մասնավորեցրել է Վրաստանը և այնտեղ գավառական բռնատիրություն հաստատել: Չեղարկված է դասական քաղաքականությունը, ժողովուրդը կորցրել է վստահությունը իշխանությունների նկատմամբ»,-ասել է Սաակաշվիլին: Նրա կարծիքով, 2016-ի ընտրություններին գործող իշխանությունը թույլ չի տա ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: «Իվանիշվիլին չեղյալ կհայտարարի ընտրական համակարգը: Նա այլ անելիք չունի, քան իշխանությունն ընտրությունների միջոցով ինչ-որ մեկին փոխանցել: Նա դա թույլ չի տա: Ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է, որ քաղաքական գործիչներին սատարի ժողովուրդը, ոչ թե հակառակը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ