Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, շնորհավորելով մշակույթի նախարար Սաջիդ Ջավիդին, հայտարարել է, որ ապագայում հույս ունի իր պաշտոնում տեսնել ասիական արմատներով մարդու: Ասիական արմատներով բրիտանացիներ համարում են Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից եկածներին: Նախարար Սաջիդ Ջավիդը ծնվել է Անգլիայում, 1969-ին Պակիստանից արտագաղթածների ընտանիքում: «Բրիտանիայում բարձր պաշտոններում առաջվա պես քիչ են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ես ուղիղ ասում եմ, որ այդ իրավիճակը պետք է փոխվի,-հայտարարել է վարչապետը:- Երբ ես լսում եմ դատավորին ուղղված «ձերդ բարձրություն», կամ «բրիգադային գեներալ», «հարգարժան պատգամավոր», կցանկանայի, որ ավելի հաճախ հաջորդեր ասիական անուն»:
«Այո, ես ուզում եմ լսել և «պարոն վարչապետին» հաջորդող ասիական ծագումով բրիտանացու անուն: Իհարկե, ոչ հիմա, եթե դուք չեք առարկում»,-կատակել է Քեմերոնը: