Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բարաք Օբամա․ «Իրանի հետ համաձայնության հարցը կպարզվի մեկ ամսում»

Բարաք Օբամա․ «Իրանի հետ համաձայնության հարցը կպարզվի մեկ ամսում»
07.11.2014 | 13:02

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեռ պարզ չէ՝ հնարավո՞ր է համաձայնության գալ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցով, այն կպարզվի առաջիկա երեք-չորս շաբաթում: Վաշինգտոնում, մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև երկար տարիներ փոխադարձ անվստահություն է եղել: Նա նաև ասել է, որ ծրագրում է նորից դիմել Կոնգրեսին` խնդրելով թույլատրել զինուժի կիրառումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ