Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրով. «Կաշխատենք ՈՒկրաինայի ղեկավարությանը համոզել կատարելու պարտավորությունները»

Լավրով. «Կաշխատենք ՈՒկրաինայի ղեկավարությանը համոզել կատարելու պարտավորությունները»
08.11.2014 | 11:57

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են պաշտոնական Կիևին համոզել` կատարել Ժնևյան համաձայնագիրը: Լավրովը լրագրողներին հաղորդել է, թե խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է՝ ՈՒկրաինայի բոլոր շրջանների և քաղաքական ուժերի մասնակցությամբ: «Մենք Ջոն Քերիի հետ պայմանավորվել ենք, որ խնդիրը նախկինի պես, իսկ գուցե առավել՝ արդիական է, քան այն եղել է ապրիլին, երբ խոսվում էր նման գործընթացի անհապաղ մեկնարկի մասին: Կաշխատենք ՈՒկրաինայի ղեկավարությանը համոզել` կատարել այդ պարտավորությունը»,-ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ