Միայն ուկրաիներենը կունենա ՈՒկրաինայի պետական լեզվի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Մենք՝ ուկրաինացիներս, խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն միայն մեկ լեզու՝ ուկրաիներենն ունի և կունենա հատուկ պետական կարգավիճակ, որովհետև մենք գիտենք՝ ապրում է ուկրաիներենը, ապրում է ՈՒկրաինան, և երբեք չենք թողնի նրան դնել վտանգի տակ»,-ասել է Պորոշենկոն՝ Տարաս Շևչենկոյի մրցանակաբաշխության ժամանակ: