Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օմանում տեղի կունենա ԱՄՆ-ԵՄ-Իրան եռակողմ հանդիպում

Օմանում տեղի կունենա ԱՄՆ-ԵՄ-Իրան եռակողմ հանդիպում
09.11.2014 | 11:41

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը և Իրանի հարցերով ԵՄ-ի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կիրակի կհանդիպեն Օմանում՝ համաձայնեցնելու մի շարք հարցեր Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրումը ծրագրված է նոյեմբերի 24-ին: Սպասվում է, որ բանակցություններին կմիանա Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականը:
Նախօրեին Ջոն Քերին հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները և Իրանի հետ հնարավոր համագործակցությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում որևէ կերպ կապված չեն միմյանց հետ:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ