Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան է, համագումար է անցկացրել: «Ազատ դեմոկրատները» դուրս է եկել «Վրացական երազանք» դաշինքից, սակայն դաշինքը պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում:
Խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ անկախ պատգամավորներ են միացել դաշինքին: «Մեծամասնությունը պահպանվեց: Տեղի ունեցան տեղափոխություններ՝ մի մասը հեռացավ, մյուսները միացան: Ֆորմալ առումով ոչինչ չփոխվեց, բայց դա չի նշանակում, թե փաստացի ու քաղաքականապես ոչինչ տեղի չունեցավ»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: ՈՒսուպաշվիլին ասել է նաև, թե մտադիր է ներկա լինել Ալասանիայի կուսակցության այսօրվա համագումարին: