Վրացի միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ շուտով կհայտնվի հեռուստաեթերում որպես հաղորդավար: Նա յուրաքանչյուր շաբաթ կվերլուծի ընթացիկ իրադարձությունները 3 փորձագետների հետ, որ օգնի հասարակությանը՝ իրավիճակը հասկանալու։ «Դա կլինի վերլուծական հաղորդում, և ես կլինեմ հաղորդավարներից մեկը կիրակի օրերին և կվարեմ 3 փորձագետների հետ։ Հասարակությանն այժմ չի բավականացնում ճիշտ վերլուծությունը, և մենք կօգնենք հանրությանը կազմելու երկրի իրադարձությունների ճիշտ պատկերը»,- նշել է Իվանիշվիլին։ Նախկին վարչապետի մասնակցությամբ ծրագիրը կհեռարձակվի GDS TV հեռուստաընկերության եթերում, որը պատկանում է Իվանիշվիու որդուն՝ ռեփեր Բերա Իվանիշվիլուն։ Բիձինա Իվանիշվիլին քննադատել է պետության առաջին դեմքերին՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվուն և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն։ «Վարչապետը լավն է, շատ բան է անում, սակայն չունի փորձ և ցուցաբերել է քաղաքական անհասունություն՝ խոսելով պաշտպանության նախկին նախարար Ալասանիայի մասին։ Նա չի ցուցաբերել զսպվածություն և մոռացել է, որ անընդունելի է այդ կերպ խոսել նախկին ընկերների մասին»,- ասել է Իվանիշվիլին։
Խոսելով նախագահի մասին՝ նախկին վարչապետը երկրի իրավիճակի մասին նրա վերջին հայտարարություններն անվանել է անպատասխանատու։