Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իտալիայի նախագահը մինչև տարվա վերջ հրաժարական կտա

Իտալիայի նախագահը մինչև տարվա վերջ հրաժարական կտա
09.11.2014 | 19:47

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն պաշտոնից կհեռանա պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ: 89-ամյա Նապոլիտանոն նախատեսում է հեռանալ դեկտեմբերի 31-ին: Նախագահի ամենահավանական թեկնածուների թվում են նախկին վարչապետներ Ռոմանո Պրոդին և Ջուլիանո Ամատոն, նաև՝ այլ պաշտոնյաներ: Անցած տարի Ջորջիո Նապոլիտանոն պատրաստվում էր հեռանալ վաստակած հանգստի, սակայն համաձայնեց երկրորդ անգամ նախագահ լինել, քանի որ Իտալիայի խորհրդարանը չկարողացավ համաձայնության գալ նոր նախագահի հարցում:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ