Սիրիայից տեղեկություններ են հասնում, որ ապստամբներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ առնել երկրի հարավում գտնվող քաղաքը: Ըստ BBC-ի՝ «Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգ» կազմակերպությունը հաղորդել է, որ նախագահ Ասադի ուժերը դուրս են շպրտվել Նավա քաղաքից տեղի գրոհայինների, ինչպես նաև «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող «Նուսրայի ճակատի» զինյալների կողմից: Ավելի վաղ Սիրիայի հյուսիս-արևելքում առնվազն 21 մարդ է զոհվել, երբ կառավարական օդուժը հարվածներ է հասցրել Ալ- Բաբ քաղաքին, որը վերահսկում են «Իսլամական պետություն» խմբավորման ուժերը:
Նշենք, որ Նավա քաղաքը գտնվում է Հորդանանի և Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների սահմանի մոտ: