Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օմանում բանակցում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Օմանում բանակցում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ
10.11.2014 | 12:54

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ խորհրդական Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին Օմանում բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունների վերջին փուլը անցկացվելու է նոյեմբերի 18-ին` Վիեննայում, որին միանալու են նաև Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Արևմուտքը հույս ունի համաձայնություն ձեռք բերել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ՝ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ