Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 12-13-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում՝ Turan լրատվականին են փոխանցել Բաքվում Իրանի դեսպանատնից: Նոյեմբերի 6-ին Բաքու է ժամանել Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզին: Նա ադրբեջանա-իրանական համագործակցության հանձնաժողովի անդամ է, և հանդիպել է Ադրբեջանում մի շարք պաշտոնյաների հետ: Նոյեմբերի 7-ին Ադրբեջան է ժամանել Իրանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևին, նրա հետ քննարկվել են 2015-ին Ադրբեջանում Իրանի մշակույթի օրերի անցկացման հարցեր: Նա հայտարարել է, որ կնպաստի երկկողմ տուրիզմի զարգացմանը: