Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

CNN-ի հեռարձակումը կդադարեցվի Ռուսաստանի մալուխային ցանցերով

CNN-ի հեռարձակումը կդադարեցվի Ռուսաստանի մալուխային ցանցերով
11.11.2014 | 12:31

Ամերիկյան CNN հեռուստաալիքը այս տարվա վերջին կդադարեցնի հեռարձակումը ռուսական մալուխային ցանցերով: Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի սեփականատեր Turner International ընկերությունը, որը համարվում է Time Warner ընկերության ստորաբաժանումը: Հեռարձակման դադարեցման վերաբերյալ ծանուցումն ընկերությունը արդեն ուղարկել է ռուսական մալուխային օպերատորներին: «Turner International-ը քննարկում է Ռուսաստանում CNN-ի հեռարձակման այլընտրանքային հնարավորությունները Ռուսաստանի օրենսդրության վերջին փոփոխությունների լույսի ներքո:… Իսկ մինչ այդ մենք ավարտում ենք մեր գործող հարաբերությունները բաշխման ոլորտում»,-ասվում է հայտարարության մեջ: Turner International-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ժամանակի հետ հեռուստաալիքը կկարողանա վերադառնալ ռուսական շուկա: Ըստ ընկերության հայտարարության՝ CNN-ի մոսկովյան բյուրոյի գործունեության վրա այս քայլը չի ազդի:

BBC-ի փոխանցմամբ՝ վերջերս ռուսական իշխանություններն ավելի հաճախ են դժգոհություն արտահայտում անկախ, հիմնականում միջազգային ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ, հատկապես՝ ՈՒկրաինայի իրադարձությունների լուսաբանման առնչությամբ: Ռուսաստանի ԶԼՄ-ների վերահսկողության կառույցն արդեն հայտարարել է, որ առնչություն չունի CNN-ի հեռարձակման դադարեցման հետ:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ