Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի հետ բանակցությունները «կոշտ և լուրջ» են

Իրանի հետ բանակցությունները «կոշտ և լուրջ» են
11.11.2014 | 12:33

Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում ընթացող բանակցություններն անվանել է «կոշտ, ուղիղ և լուրջ»: Ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի՝ Վաշինգտոնը կենտրոնացած է բանակցությունների հաջողության ուղղությամբ: Պսակին նշել է, որ դրա համար դեռևս ժամանակ կա:

Միաժամանակ,ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վստահ չէ, թե Իրանի հետ բանակցությունները կպսակվեն հաջողությամբ: Օբամայի խոսքով՝ երկու կողմերի դիրքորոշումների միջև դեռևս «մեծ ճեղքվածք» կա:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ