ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շփվել են Պեկինում, նրանք մոտ հինգ րոպե ոտքի վրա զրուցել են՝ համատեղ լուսանկարվելուց առաջ: ԱՄՆ-ի նախագահն առաջինն է ողջունել ու սկսել են խոսել: Զրույցի բովանդակությունը հայտնի չէ:
ՌԴ նախագահը АТЭС-ի Պեկինյան գագաթնաժողովում մանրամասն անդրադարձել է տնտեսական զարգացման ծրագրերին: Նա կարծում է, որ արտակարգ քայլեր պետք չեն: «Կարևոր է, որ մեր ոսկու ու տարադրամի պահուստի բազային ցուցանիշները և վճարումները լավ մակարդակի վրա են մնում: Դա մեզ թույլ է տալիս իրավիճակը վերահսկել առանց լրացուցիչ, արտակարգ քայլերի: Կրկնում եմ՝ մենք չենք պատրաստվում սահմանափակելու կապիտալի տեղաշարժը»,-ասել է Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ իշխանությունները մեծ ուշադրություն են հատկացնում գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Ռուսաստանի գործարար միջավայրի դրական փոփոխություններն արդեն արձանագրել են ներդրողները, նաև՝ արտասահմանյան: Պուտինը հիշեցրել է, որ վերջին չորս տարում Ռուսաստանը կրկնակի բարելավել է դիքերը Doing Business դասիչում: