Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

CNN-ը «սպանել է» Բարաք Օբամային

CNN-ը «սպանել է» Բարաք Օբամային
11.11.2014 | 13:20

ԱՄՆ-ի CNN հեռուստաալիքը հաղորդել է նախագահի սպանության լուրը: Էրին Բարնետի OutFront հաղորդման ուղիղ եթերում հայտնվել է լուր, որ Օբաման զոհ է դարձել ծովային հետևակայինի կրակոցի: Ավելի ուշ պարզվել է, որ Օբամային շփոթել են ՈՒսամա բեն Լադենի հետ: Տիտրերը պատմել են նավաստու մասին, որ սպանել է հայտնի ահաբեկչին և որոշել է խոսել երեք տարվա լռությունից հետո: CNN-ը վճռել է ներկայացնել հատուկ ջոկատային 38-ամյա Ռոբ О'Նիլին, որ ենթարկվում է մարտական ընկերների ճնշումներին:

«Ծովային հետևակայինը, որ պնդում է, թե ինքը սպանել է Օբամային, ենթարկվում է հալածանքների»՝ եղել է տիտրը: Մամուլի առաջ Ռոբ О'Նիլն անկեղծացել է, որովհետև նրան զրկել են իրեն հասանելիք վճարումներից ու զեղչերից: Վրիպումը նկատել են մեկ րոպե անց ու Օբամայի փոխարեն ՈՒսամա բեն Լադեն են գրել: Հայտնի չէ, թե նախագահի եթերային «սպանության» մեղավորը ինչ պատիժ կստանա: «Մերոնք ինձ սպանեցին»՝ ծիծաղելով մեկնաբանել է Օբաման միջադեպը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ