ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հրահանգել է զարգացնել հարաբերությունները ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ տարածաշրջանային կազմակերպությունների հետ, բանաձևերն ընդունվել են կոնսենսուսով: Կարևորվել է այդ կազմակերպությունների, կառույցների դերը՝ մարտահրավերներին դիմակայելու հարցերում:
Գլխավոր ասամբլեան ողջունել է ՄԱԿ-ի հետ ավելի սերտ համագործակցելու ԱՊՀ-ի ձգտումը, որը բարձրաձայնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Չուրկինը: Նա նշել է, որ տարածաշրջանային կազմակերպությունների գործունեությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների անքակտելի մասն է: