ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրները: Փարիզում հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի լույսի ներքո նախարար Նալբանդյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: