Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսիայի խորհրդարանում կքննարկեն Պաղեստինը ճանաչելու հարցը

Ֆրանսիայի խորհրդարանում կքննարկեն Պաղեստինը ճանաչելու հարցը
12.11.2014 | 17:31

Ֆրանսիայի խորհրդարանը նոյեմբերի 28-ին քվեարկություն կանցկացնի Պաղեստին պետությունը ճանաչելու բանաձևի վերաբերյալ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը: Փաստաթուղթը կոչ է անում երկրի կառավարությանը «Պաղեստին պետության ճանաչումն օգտագործել որպես գործիք, որի օգնությամբ հնարավոր կլինի հասնել հակամարտության լիակատար լուծման»:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը գործակալությանը հայտնել էր, որ «ակնհայտորեն որոշակի պահի կճանաչեն Պաղեստին պետությունը»: Վերջերս քվեարկություն անցկացվեց նաև Բրիտանիայի խորհրդարանում: Համայնքների պալատի պատգամավորներն ընդունեցին բանաձև (274 կող, 12 դեմ), որում կոչ էին անում կառավարությանը ճանաչել Պաղեստին պետությունը: Պաղեստինը ճանաչել է 135 երկիր

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ