Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Haaretz. «Իսրայելն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չի զոհաբերի հանուն Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման»

Haaretz. «Իսրայելն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չի զոհաբերի հանուն Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման»
12.11.2014 | 17:33

Իսրայելն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չի զոհաբերի հանուն Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման՝ գրել է Haaretz թերթը: Հոդվածի հեղինակը նշում է, որ ինչպիսին էլ լինեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի սխալները, իսրայելական անվտանգության հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը կասկած չի հարուցում, ինչի մասին վկայում են ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը և ԱՄՆ-ի հետ զգալի ռազմական և հետախուզական համագործակցությունը: Ռուսաստանի մասին նույնն ասել չի կարելի: Միաժամանակ, հոդվածագիրը նշում է, որ Բենիամին Նեթանյահուի կառավարության և Բարաք Օբամայի վարչակազմի հարաբերությունները ներկայումս կարելի է բնորոշել որպես «վատից դեպի ավելի վատ», մինչդեռ Երուսաղեմի և Մոսկվայի կապերը թվում են «բարգավաճող»: Վաշինգտոնի հետ հարաբերությունների ճգնաժամի և Իսրայելի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների սահմանման աճող հավանականության ֆոնին Նեթանյահուի կառավարությունը Մոսկվան դիտարկում է որպես գնալով ավելի կարևոր ռազմավարական գործընկերոջ՝ չնայած Իսրայելի վարչապետը գիտակցում է, որ Ռուսաստանը չի կարող փոխարինել ԱՄՆ-ին, գրում է հոդվածի հեղինակը:
Իսրայելին Ռուսաստանը պետք է, որպեսզի այդ երկիրն իր կողմից լինի, այդ թվում՝ որպեսզի Մոսկվան չփոխի դիրքորոշումն Իրանին С-300 մատակարարելու հարցում, և որպեսզի Իրանի միջուկային հարցով բանակցությունների ելքը գոհացուցիչ լինի, ասվում է հոդվածում: Եվս մեկ գործոն. Իսրայելի 1 միլիոնից ավելի քաղաքացի նախկին ԽՍՀՄ-ից է, հիշեցնում է հոդվածի հեղինակն ու հավելում, որ չպետք է մոռանալ նաև Մոսկվայի և Երուսաղեմի տնտեսական կապերի մասին: «Սակայն Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում բարդ են»,- ասվում է հոդվածում:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ