Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԳՆ. «Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»

ԱԳՆ. «Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»
13.11.2014 | 17:13

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված արտակարգ միջադեպից ժամեր անց ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ուսումնավարժական թռիչք իրականացնող МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:
«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,-պնդում է պաշտոնական Երևանը` հավելելով. «Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթնաժողովներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Կատարվածը որակելով «հանցավոր սադրանք», Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է. «Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ