ԱՄՆ-ի կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտարարել է. «Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը»: Ադամ Շիֆը հավելել է, որ նման վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով: