Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
13.11.2014 | 17:38

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը նամակ է ուղարկել Կոնգրես՝ տեղեկացնելու Իրանի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել»,- նշված է նամակում: Օբաման որոշել է ուժի մեջ թողնել 1979-ից գործող կարգադրությունը, որի համաձայն` Իրանի հետ հարաբերություններում հայտարարվում է «արտակարգ դրություն» և սահմանվում են պատժամիջոցներ: IRNA գործակալությունն այսօր նշել է, որ Օբամայի որոշումը կայացվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր կնքելու մասին շարունակվող ինտենսիվ բանակցությունների ֆոնին:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ