Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գների անգամ աղետալի նվազմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում, այսպես կոչված, էներգակիրների գների աղետալի նվազման մասին, ինչը բոլորովին հնարավոր է, մենք դա հաշվի ենք առնում»,- ասել է նախագահն Ավստրալիայում G20 գագաթնաժողովից առաջ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում: Պուտինը հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում մի քանի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նա նշել է, որ մտադիր չէ ինքը բարձրացնել պատժամիջոցների խնդիրը: «Ինչո՞ւ պետք է ես դրա վրա ուշադրություն հրավիրեմ, ինչ-որ բան խնդրեմ: Դա անօգուտ է»,- ասել է Պուտինը: