Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրակլի Ալասանիա. «Ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ»

Իրակլի Ալասանիա. «Ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ»
15.11.2014 | 18:51

Ես այնպիսի զգացողություն չունեմ, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան եմ պարտք, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլուն՝ «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան:
Նրա խոսքով՝ 2012-ի ընտրություններում հաղթանակն ընդհանուր գործ է եղել, որում իրենց ներդրումն են ունեցել կոալիցիայում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը:
«Անհրաժեշտ է նշել այն մեծ ներդրումը, որը կոալիցիայի հաջողության գործում ունեցել է Բիձինա Իվանիշվիլին, բայց դա եղել է նաև կոալիցիոն գործընկերների վաստակը: Դրանից ելնելով՝ ես այնպիսի զգացողություն չունեմ, որ որևէ մեկին ինչ-որ բան եմ պարտք, այդ թվում՝ Իվանիշվիլուն…»,- ասել է Ալասանիան:
Նա նաև մեկնաբանել է Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունը, թե Ալասանիային խորհուրդ էր տալիս խուսափել «Ազատ դեմոկրատների» նախագահ ընտրվելուց:
«Միակ բանը, որն ամենաշատը ականջ ծակեց, այն էր, որ խոսակցության ընթացքում նա հաճախ հիշատակում էր, որ ես խուսափեի կուսակցության նախագահ ընտրվելուց: Դա բոլորովին անբացատրելի էր և անսպասելի: Դա ավելի խորացրեց կասկածները, որ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործը քաղաքական շարժառիթ ունի: Մնացած մանրամասների մասին չեմ խոսի. դա լարված խոսակցություն չէր, բավական բաց խոսակցություն է եղել»,- ասել է նախկին նախարարը:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ