Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան «Կավկազսկի ուզել» կայքի հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը: «Կարծում եմ՝ դա պետք է հետաքրքրի թե Աբխազիային, թե Ռուսաստանին, թե Հայաստանին: Չեմ կարող ասել, թե որքանով է Վրաստանը պատրաստ այս ծրագրի իրագործմանը: Վստահ եմ, որ Վրաստանի արևմտյան հովանավորները դա չեն ցանկանում` գոնե այս փուլում»,- նշել է Խաջիմբան: Աբխազիայի նախագահը նշել է, թե երկաթուղու վերաբացման շուրջ գաղտնի բանակցություններից տեղեկություն չունի: Ավելի վաղ նման բանակցությունների մասին էին խոսել Հայաստանի կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն ու վրացական խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիան: