Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ի կոնգրեսմեններ. «Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ տա նման հարձակումներին»

ԱՄՆ-ի կոնգրեսմեններ. «Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ տա նման հարձակումներին»
17.11.2014 | 00:46

ԱՄՆ-ի կոնգրեսմենները և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը դատապարտել են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցումը։ Ռոյսը հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ տա նման հարձակումներին ու սադրանքներին և հավատարիմ մնա Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում կոնկրետ առաջընթացին»: Ադրբեջանի արարքը դատապարտել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ադամ Շիֆը, Ջուդի Չուն, Բրեդ Շերմանը, ոմանք պահանջել են, որ այս պայմաններում ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին: Նրանց է միացել Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանը՝ մայոր Սերգեյ Սահակյանի և Արցախի օդուժի մյուս երկու զինվորների ընտանիքների համար իր աղոթքով:
Արցախյան ուղղաթիռի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որի նպատակն էր հասնել Կոնգրեսի կողմից ագրեսիայի դատապարտմանը։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ