Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պյոտր Պորոշենկո․ «ՈՒկրաինան պատրաստ է լայնածավալ պատերազմի»

Պյոտր Պորոշենկո․ «ՈՒկրաինան պատրաստ է լայնածավալ պատերազմի»
17.11.2014 | 16:46

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լայնածավալ պատերազմի։ «Ես չեմ վախենում ռուսական զորքերի դեմ կռվելուց, մենք պատրաստ ենք նաև լայնածավալ պատերազմի սցենարին, բայց չենք ցանկանում պատերազմ, մեզ խաղաղություն է պետք, և մենք պայքարում ենք եվրոպական արժեքների համար»,- ասել է Պորոշենկոն։
ՈՒկրաինական ուժերը շարունակում են կռվել ռուսամետ անջատականների դեմ Դոնեցկի շրջակայքում։ ՈՒկրաինայում հակամարտության ընթացքում սպանվել է ավելի քան 4 հազար մարդ:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ