Վրաստանի կառավարության նախկին նախարար Կախա Բենդուկիձեի դին, նախքան Թբիլիսի տեղափոխվելը, Լոնդոնում կենթարկվի փորձաքննության՝ լրագրողներին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վախթանգ Լեժավան: Միխեիլ Սաակաշվիլու պաշտոնավարման տարիներին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեն մահացել է նոյեմբերի 13-ին՝ 59 տարեկանում: Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը: Վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բենդուկիձեն երկրից հեռացել էր այս տարվա հուլիսին, իսկ օգոստոսից գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ վիրահատության էր ենթարկվել: Նոյեմբերի սկզբին նա մեկնել էր Լոնդոն, որտեղ էլ վախճանվել է: