Մի խումբ լեհ դիվանագետներ արտաքսվել են Ռուսաստանից՝ «իրենց կարգավիճակին անհամապատասխան գործունեության համար»՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի մեկնաբանությունում: Նախարարությունում հստակեցրել են, որ այդ քայլը Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսման պատասխանն է:
«Այո, ցավոք, լեհական իշխանություններն իսկապես նման ոչբարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ են ձեռնարկել: Այդ առնչությամբ ռուսական կողմը ձեռնարկել է ադեկվատ պատասխան միջոցներ»,- ընդգծել են ԱԳՆ-ում: