Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան Հայկական հարցի առնչությամբ Վատիկանի աջակցությունն է ակնկալում

Թուրքիան Հայկական հարցի առնչությամբ Վատիկանի աջակցությունն է ակնկալում
19.11.2014 | 12:27

Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըն հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և սկսել իր պաշտոնական գործունեությունը: Հանդիպումից հետո թուրք դեսպանը ճեպազրույցում խոսել է Հռոմի պապի՝ Թուրքիա կատարելիք այցից:
Փաչաջըն անդրադարձել է Հայկական հարցի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշմանն ու ասել. «Պապը պարբերաբար երկխոսությունից ու խաղաղությունից է խոսում և պաշտպանում է այդ գաղափարը: Թուրքիայի դիրքորոշումն էլ այսօր հայկական կողմի հետ երկխոսելու օգտին է, խոսակցություն սկսել ենք ուզում: Թուրքիայի այդ կեցվածքը թե աշխարհիկ, թե Վատիկանի հոգևոր առաջնորդներից աջակցություն պետք է ստանա: Երկխոսությունը խրախուսող շրջանակները պետք է աջակցեն Թուրքիայի այդ դիրքորոշմանը»,-ասել է նորանշանակ դեսպանը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ