Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Ամերիկան հայտնագործելը մուսուլմաններին վերագրելու համար իրեն ծաղրողներին: Ըստ «Միլիեթի» կայքի՝ նա հայտարարել է, թե այդ պնդումը նորություն չէ և բազմաթիվ գիտնականներ են դա հաստատում: «Որոշ սյունակագիրներ ու երիտասարդներ սկսել են ծաղրել ու չհավատալ, որովհետև կարծում են, թե մուսուլմանները դա անել չէին կարող: Քանի որ ինքնավստահ չեն: Քանի որ կարծում են, թե այդպես Արևելքի ներդրումը հայտնի կդառնա»,-ասել է նա:
Էրդողանը հայտարարել էր, թե Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլման ձկնորսները՝ Կոլումբոսից 3-4 դար առաջ: Նա նշել էր, որ երբ Կոլումբոսը հասել է Ամերիկա, այնտեղ արդեն մզկիթ է եղել: Հավանաբար հաջորդ անգամ Թուրքիայի նախագահը կասի, որ այդ մզկիթում նամազ են արել իր նախապապերը ու ինքը գրավոր վկայություններ ունի: